ՄԵՐ ՄԱՍԻՆ

IFP ընկերությունը համախոհների թիմ է, որի աշխատանքի կիզակետում են գործընկերների հաշվապահական ծառայությունների, աուդիտի և այլ ֆինանսական գործունեության ամենատարբեր խնդիրների լուծումները։ Նրանց թվում են տարբեր ճյուղերի և մասշտաբների տարբեր ընկերություններ և կազմակերպություններ, որոնք IFP-ի հետ համագործակցության շնորհիվ կարողացել են նպաստել իրենց զարգացմանը՝ տնտեսելով մեծ ծավալի միջոցներ և ժամանակ ֆինանսների պլանավորման և վարման ու այդ ոլորտում հաշվետվությունների կազմման գործընթացներում։
Մեր՝ իրականացնել «Հնարավորից ավելին» կարգախոսի իրագործման շնորհիվ մենք հաճախորդներին մատուցում ենք համալիր ծառայություններ՝ նրանցից յուրաքանչյուրի անհատական պահանջների վրա շեշտադրումով։
Մեր հաշվապահական աուտսորսինգի, ֆինանսական աուդիտի և խորհրդատվության բարձրորակ ծառայությունները և՛ փոքր, և՛ խոշոր ձեռնարկություններին թույլ են տալիս ճշգրիտ, արդյունավետ և անվտանգ վարել ֆինանսական գործերը՝ նրանց ձերբազատելով այդ ոլորտի հոգսերից և տհաճություններից ու ընձեռելով իրենց հիմնական գործունեության վրա կենտրոնանալու հնարավորություն։
Մեր փորձագիտական որակավորման հիմքում հաշվապահական հաշվառման և ֆինանսական աուդիտի տեղական և միջազգային ստանդարտների և օրենսդրության հիմնավոր իմացությունն է, հմտությունների մշտական կատարելագործումը։ Մեր մասնագետները դա ապացուցում են անդամակցելով մասնագիտական ասոցիացիաներին և մասնակցելով որակավորման հավաստման ծրագրերին։

ՄԵՐ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

ՓՈՐՁԻ ԵՐԱՇԽԻՔ

7 տարիների ընթացքում մենք լուծել ենք բազմաթիվ գործնական խնդիրներ, որոնք ծագել են տարբեր ոլորտների կազմակերպություններին ծառայություններ մատուցելու ընթացքում։ Մեր հաշվապահների հարուստ փորձը բնութագրվում է ընդհանուր ավելի քան  15 տարվա աշխատանքային ստաժով։

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔ

Մենք պատասխանատվություն ենք ստանձնում սխալների համար և պատրաստ ենք հատուցել հաճախորդի վնասները, եթե այդպիսիք առաջանան մեր գործողությունների կամ անգործության արդյունքում: Այդ պատասխանատվությունը սահմանվում է կնքված պայմանագրերի դրույթներով, ինչպես նաև ապահովագրվում է:

ԹԻՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՐԱՇԽԻՔ

Մեկ հաշվապահի փոխարեն յուրաքանչյուր հաճախորդի խնդիրների վրա աշխատում են բարձրակարգ մասնագետների թիմ, համապատասխան դեպարտամենտի ղեկավարի հսկողության ներքո: Բոլոր մասնագետները հանդիսանում են ՀՀԱԱ անդամ կամ պարտավոր են, համապատասխան գիտելիքներ և փորձառություն ձեռքբերելու հետ մեկտեղ, անդամակցել մասնագիտական կառույցներին:

ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՐԱՇԽԻՔ

Աշխատակիցների որակավորումը հաստատվում է արտաքին մարմինների կողմից, ինչպիսիք են` ՀՀԱԱ, ՀՀՖՆ, ACCA, քննությունների անցկացման միջոցով: Այդ համակարգի միջոցով է ստուգվում աշխատակիցների մասնագիտական աճը, որը հիմք է տալիս պաշտոնեական առաջխաղացման համար: Ուսուցումը ֆինանսավորվում է կազմակերպության կողմից: Խրախուսվում են մասնագիտական հետազոտությունները և դասավանդումը թիմի այլ անդամներին:

ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔ

IFP ընկերության կայունության երաշխիքն է իր մոտեցումը տարբեր շահառուների՝ բաժնետերեր, աշխատակիցներ, հաճախորդներ, գործընկերներ, պետական մարմիններ, հասարակություն և շրջակա միջավայր հանդեպ: Ցանկացած գործողության հիմքում դրված է թվարկված խմբերի հավասարակշռված շահը, ինչն էլ հանդիսանում է ընկերության կայունության երաշխիքը:

ՄԵՐ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

100%
100%
100%
%
%
2018
2019
2020
2021
2022
 

2018

Համաձայն ՀՀ Օրենքի՝ Ձեզ ենք ներկայացնում տվյալ տարվա հաշվետվությունները

2019

Համաձայն ՀՀ Օրենքի՝ Ձեզ ենք ներկայացնում տվյալ տարվա հաշվետվությունները

2020

Համաձայն ՀՀ Օրենքի՝ Ձեզ ենք ներկայացնում տվյալ տարվա հաշվետվությունները

2021

Համաձայն ՀՀ Օրենքի՝ Ձեզ ենք ներկայացնում տվյալ տարվա հաշվետվությունները

2022

Համաձայն ՀՀ Օրենքի՝ Ձեզ ենք ներկայացնում տվյալ տարվա հաշվետվությունները

ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Որակյալ ֆինանսական աուտսորսինգային ծառայությունների մատուցման միջոցով նպաստել պատվիրատու կազմակերպությունների լիարժեք ֆինանսական առողջությանը։ Մենք հոգ ենք տանում գործընկերների բիզնեսի իրական զարգացման մասին՝ ամեն ինչից վեր դասելով մեր բարի համբավը, անընդհատ կատարելագործումը և հաճախորդների հետ երկարաժամկետ ու արդյունավետ համագործակցության հիմքերի ամրապնդումը։

ՄԵՐ ՏԵՍԼԱԿԱՆԸ

Մեր մատուցած փաթեթային ծառայություններով հաճախորդների համար ստեղծել գործընկերային այնպիսի միջավայր, որտեղ առաջնային են լիակատար վստահությունը և փոխըմբռնումը։ Մենք համոզված ենք, որ միայն այդպիսի միջավայրում մենք կարող ենք օգնել մեր պատվիրատուներին նվաճել նոր բարձունքներ, ամրապնդել դիրքերը շուկայում, ընդլայնել գործունեության դաշտը և ներգրավել նոր ներդրումներ։

ՄԵՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

  • Կորպորատիվ էթիկայի խիստ պահպանում
  • Ձեռնարկությունների աշխատանքի և հիմնական ֆինանսա-տնտեսական ցուցանիշների ֆինանսական գնահատման օբյեկտիվություն և անկախություն
  • Փաստաթղթերի և հաշվարկվող ցուցանիշների ճշգրտություն և դրանց առնչությամբ վերահսկող պետական մարմինների կողմից դիտողությունների և պատժամիջոցների բացակայություն

ԲԼՈԳ

Ներկայումս աշխարհը ավելի քան երբևէ կանգնած է 3-րդ համաշխարհային պատերազմի վտանգի առջև: Պատճառը շատ…

Այս օրերին ֆինանսական ոլորտի մասնագետների կողմից ամենաշատ քննարկվող հարցերից մեկը կրիպտոարժույթների հաշվապահական հաշվառումն է:…

ՀՀ Կառավարությունը 2021 թվականի սեպտեմբերի 30-ի նիստում հավանություն է տվել անկանխիկ գործառնությունների մասին օրենքի…

Ո՞ր տարիքից է կարելի ներգրավել երեխաներին ընտանեկան ձեռնարկատիրությունում          Մենք…

Ե՞րբ է անհրաժեշտ ՀՀ ներկրված, օտարման տարբեր փուլերում գտնվող ապրանքի դրոշմապիտակի առկայությունը։ Դրոշմավորման ընթացակարգի մասին տեղեկատվություն ստանալու…

100+ ՀԱՃԱԽՈՐԴ
25 ՄԱՍՆԱԳԵՏ
5000+ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
50+ ԱՈՒԴԻՏ

ՄԵՐ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԸ

emerginggoldfields
impacthub
Universal Closures
Alexander
Medisar